Ադրբեջանը բանտարկել է հայ զինվորներին, ոչնչացնում է հայկական ժառանգությունը. Խերթ-Յան Սեխերս
copy image url

Ադրբեջանը բանտարկել է հայ զինվորներին, ոչնչացնում է հայկական ժառանգությունը. Խերթ-Յան Սեխերս

Արտաքին 3 տարի առաջ - 09:53 21-05-2021

Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցության նախագահ, պատգամավոր Խերթ-Յան Սեխերսը թվիթերյան իր էջում գրել է, որ Ադրբեջանը բանտարկել է հայ զինվորներին, ոչնչացնում է հայկական ժառանգությունը:

«Նիդեռլանդների հայերն իրավացիորեն կոչ են անում ուշադրություն դարձնել Հայաստանի փխրուն իրավիճակին։ Լավ կլինի, որ մեր երկիրը միանա Ֆրանսիային և սատար կանգնի Հայաստանի անվտանգությանը»,- նշել է պատգամավորը։