Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանը Հանրապետության մի շարք խոշոր համայնքներում ձախողվել է, օրինակ՝ Վանաձորը, Ապարանը, Մասիսը, Վեդին և այլն, մինչ այդ էլ Գյումրիում, Գորիսում և Կապանում էին ՔՊ-ականները պարտություն կրել։
Փաշինյանը, սակայն, ընտրություններում պարտությունների հետ որևէ կերպ չի հաշտվում, մի շարք համայնքապետների դեմ քրեական գործեր են հարուցվում, վերջին դեպքը Վանաձորում հաղթանակ տարած Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունն է։
Oragir.news-ին իշխանամերձ շրջանակներից հաղորդում են, որ Փաշինյանի կողմից ընդդիմադիր համայնքապետների նկատմամբ այս հալածանքներն ու ճնշումները ամենևին էլ «ռևանշ» կամ վրեժխնդրություն չեն, այլ ունեն կոնկրետ նպատակներ։
Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների ևս մեկ հանրաքվե է նախատեսում, որի ողջ էությունը պարլամենտական կառավարման մոդելից կրկին կիսանախագահականին անցնելն է։ Կարճ ասած՝ Փաշինյանը վարչապետությունից հոգնել է, հիմա էլ նախագահ է ուզում դառնալ, սակայն հանրաքվեն ԱԺ ընտրություն չէ, այնտեղ «այո» ձայների թվի ստորին շեմ է սահմնավում, և Փաշինյանին մոտավորապես 650 հազար «այո» է պետք՝ սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու համար, իսկ ընդդիմադիր համայնքապետները այդ ճանապարհին Փաշինյանի համար խոչընդոտներ են։