Հնդկական երկու նահանգ հայտարարել են COVID-19-ի ֆոնին «սև բորբոսի» համաճարակի մասին
copy image url

Հնդկական երկու նահանգ հայտարարել են COVID-19-ի ֆոնին «սև բորբոսի» համաճարակի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 12:20 20-05-2021

Հնդկաստանի Ռաջաստան և Թելինգանա նահանգները հայտարարել են մուկորմիկոզի՝ սնկային հիվանդության համաճարակի մասին, որը հայտնի է որպես սև բորբոս: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռաջաստանի առողջապահության գլխավոր նախարար Ահիլ Արորան ասել է, որ նահանգում մուկորմիկոզով հիվանդների թիվը շարունակում է աճել COVID-19-ի ազդեցության պատճառով, այն դրսևորվում է որպես COVID-19-ի կողմնակի ազդեցություն:

Նահանգում այդ հիվանդությամբ վարակված արդեն 100 մարդ կա: Նրանց համար հատուկ բաժանմունք է ստեղծվել Սավայ Ման Սինգհի պետական հիվանդանոցում: Հիվանդների մեծ մասը Ջայպուր, Ջոդպուր, Սիրոխի և Կոտա քաղաքների բնակիչներ են:

Նշենք, որ հիվանդությունը բռնկվել է Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, որտեղ մինչ այժմ գրանցվել է ավելի քան 100 դեպք: