«Ռուկի Վերխ» խումբը նոր երգ է ձայնագրել Կլավա Կոկի հետ
copy image url

«Ռուկի Վերխ» խումբը նոր երգ է ձայնագրել Կլավա Կոկի հետ

Ավելին 3 տարի առաջ - 23:00 18-05-2021

«Ռուկի վերխ» խումբը և բլոգեր Կլավա Կոկը նոր երգ են ձայնագրել: Այդ մասին նրանք հայտնել են ինստագրամի միջոցով:

Սինգլի շապիկին ներկայացված է կոտրված սիրտ, որը արված է սոցցանցերի միևնույն սրտիկի խորհրդանիշի նմանությամբ, և բռնցքամարտիկի ձեռնոց: Երգը նվիրված է երկու սիրահարների հարաբերություններին: Կլավա Կոկի հերոսուհին աղջիկ է, որ այլևս չի վստահում տղամարդկանց: Այդ պատճառով նա լքում է նոր ընկերոջը, ում անունից երգում է խմբի մենակատարը՝ Սերգեյ Ժուկովը:

Երգը կարելի է լսել թվային պլատֆորմներում և Կլավա Կոկի յութուբյան ալիքում: