«Չար կատակ» են խաղացել դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի հետ MTV 2021 մրցանակաբաշխության ժամանակ
copy image url

«Չար կատակ» են խաղացել դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի հետ MTV 2021 մրցանակաբաշխության ժամանակ

Ավելին 3 տարի առաջ - 20:55 18-05-2021

Հոլիվուդյան աստղ Սքարլեթ Յոհանսոնը դեռևս չի մեկնաբանել ամուսնու՝ Քոլին Ջոստի կողմից արված կատակը: Վերջինս MTV կինոմրցանակաբաշխության ժամանակ կանաչ լորձով հեղուկ է լցրել կնոջ մազերին:

Դերասանուհին մրցանակաբաշխությանը միացել է տնից՝ առցանց: Նա պարգևատրվել է հեղինակավոր «Face of a generatinon» մրցանակով: Այդ մասին նա տեղեկացել է նախօրոք:

Այն պահին, երբ Սքարլեթը ցանկացել է շնորհակալություն հայտնել, հանկարծակի նրան է մոտեցել ամուսինը և տեսախցիկի առաջ կանաչ լորձից հեղուկը լցրել նրա մազերին: