Պաղեստինցիներն ասում են, որ հայերը մեր ընկերներն են, ու մենք պատրաստ չենք ընդունել թուրքերի օգնությունը. Չերնամորյան
copy image url

Պաղեստինցիներն ասում են, որ հայերը մեր ընկերներն են, ու մենք պատրաստ չենք ընդունել թուրքերի օգնությունը. Չերնամորյան

Արտաքին 3 տարի առաջ - 13:15 18-05-2021

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին Թուրքիայի արած հայտարարությունները։ Արտյոմ Չերնամորյանը նաև «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիրն է և հավատարմագրված լրագրող Իսրայելում։

Ըստ Չերնամորյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները շատ բացասական են ընդունվել թե՛ Իսրայելում և թե՛ Պաղեստինում։ Պաղեստինցիները հայտարարել են. «Հայերը մեր ընկերներն են, և պաղեստինա-իսրայելական հակամարտությունը մի՛ համեմատեք արցախյան հակամարտության հետ։ Մենք պատրաստ չենք ընդունել թուրքերի օգնությունը»։

«Այս ուղերձը միանշանակ էր,- շեշտում է Չերնամորյանը,- որովհետև այս տարածաշրջանում հեգեմոն պետությունը Եգիպտոսն է, և այն երբեք թույլ չի տա, որ Թուրքիան իր քիթը խոթի արաբա-իսրայելական հակամարտության մեջ»։

Կա մի հանգամանք ևս, որի վրա ուշադրություն է հրավիրում իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահը։ Թուրքիան Արևելյան Երուսաղեմում հասարակական կազմակերպություններ է ֆինանսավորում, և արդեն շատ շենքերի վրա կարելի է տեսնել թուրքական դրոշներ։

«Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքներում, որոնք բնակեցված են պաղեստինցիներով, Թուրքիան գործում է հասարակական կազմակերպությունների մակարդակով»,- նշեց Չերնամորյանը։