Ուղիղ եթեր
 Փեսայի մեջքը կոտրվել է այն բանից հետո, երբ հարսանիքին ընկերներն անհաջող նրան թռցրել են ձեռքերի վրա
copy image url

Փեսայի մեջքը կոտրվել է այն բանից հետո, երբ հարսանիքին ընկերներն անհաջող նրան թռցրել են ձեռքերի վրա

Ավելին 3 տարի առաջ - 21:01 23-09-2021

Ռումինացի Լիվիու Ֆիլիմոնի ընկերները որոշել են թռցնել նրան ձեռքերի վրա նրա հարսանեկան խնջույքի ժամանակ, բայց արդյունքում գցել են փեսացուին․ նա գլխով ընկել է հատակին և վնասել է ողնաշարը: Այս մասին հայտնում է Daily Mail- ը:

Այժմ Ֆիլիմոնը թոքերի արհեստական շնչառության սարքին է միացված Օրադյա քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Տղամարդը չի բացառել, որ դատի կտա իր ընկերներին, սակայն դեռ հստակ չգիտի, թե ինչ կանի իր վիճակի բարելավումից հետո:

«Ես կապ եմ հաստատել իմ փաստաբանի հետ, բայց դեռ մտածում եմ, թե ինչ կանեմ հետագայում», - ասել է նա:

Բժիշկն ասել է, որ երիտասարդի վիճակն աստիճանաբար բարելավվում է, սակայն մինչ այժմ ողնաշարի վնասվածքի պատճառով նա չի կարողանում շարժել ստորին վերջույթները:

Ամենից շատ դիտված