Փաշինյանը, Զելենսկին, Ալիեւը գաղափարակից ընկերներն են Արցախյան հարցում. Արթուր Խաչատրյան
copy image url

Փաշինյանը, Զելենսկին, Ալիեւը գաղափարակից ընկերներն են Արցախյան հարցում. Արթուր Խաչատրյան

Ներքին 1 տարի առաջ - 18:00 26-02-2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան չեմ բացառում, որովհետեւ Զելենսկին, Փաշինյանը, Ալիեւը, գոնե Արցախի հարցում, գաղափարակից ընկերներ են: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Զելենսկու նախագահության օրոք Կիեւում «Ղարաբաղն Ադրբեջան է» տողերով պաստառներ էին կախել, Զելենսկին շնորհավորում էր Ալիեւին՝ տարածքային ամբողջականության վերականգնման առիթով: Փաշինյանը նույն քաղաքականության կրողն է, չեմ զարմանա, որ հրավիրած լինի: Հայաստանին դա ռիսկերից եւ վտանգներից բացի ոչինչ չի տա: Ինքը ոչինչ չի տա Հայաստանին, ի՞նչ իմաստ ունի լարել հարաբերությունները որեւէ երկրի հետ հանուն ոչնչի։ Էն աստիճանի ենք ընկել, որ հույսներս Զելենսկի՞ն է։ Ես որեւէ ռացիոնալ բացատրություն չունեմ, թե ինչու է ինքը գալիս Հայաստան։ Կարծում եմ՝ ինքն ավելի լուրջ բաներ ունի անելու իր երկրում, բայց դա իր երկիրն է, ինչ ուզում է՝ անի։ Ես մի բան գիտեմ, որ մի մարդու մուտք Հայաստան, որը շնորհավորում է Ալիեւին՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, չպետք է լիներ»,- նշեց նա։

Խաչատրյանը խոսելով Հայաստանի ՀԱՊԿ-ի հետ անդամակցության սառեցման մասին, ասաց․ «Կիսահղի չեն լինում, եթե հայտարարում ես, պաշտոնապես պիտի հայտարարես: Իսկ այլընտրանքը ո՞րն է: Այս խառը օրերին, երբ աշխարհում անվտանգային մարտահրավերները խիստ սրվել են, նույնիսկ տրադիցիոն չեզոք Ֆինլանդիան եւ Շվեդիան, դիմեցին եւ անդամակցեցին ՆԱՏՕ-ին: Հիմա Փաշինյանն ասում է արտաբլոկային քաղաքականություն է վարում: Աղվեսի մռութը խաղողին չհասավ, ասաց, խաղողը թթու է: ՀԱՊԿ-ում իր հարաբերությունները գործընկերների հետ նախանձելի չեն, սկսած Յուրի Խաչատուրովին ձերբակալելուց․ ՆԱՏՕ-ն էլ չի ընդունում Հայաստանին, ինքն էլ ՀԱՊԿ-ում չի ուզում մնալ, ասում է՝ ես կմնամ մենակ»։

Հարցին՝ Ֆրանսիան Հայաստանի համար ռեալ անվտանգության դաշնակից կարո՞ղ ենք համարել, պատգամավորն ասաց․ «Ցանկացած երկիր, ցանկացած աջակցություն, որը կբարձրացնի Հայաստանի պաշտպանունակությունը, իհարկե ողջունելի է, հաշվի առնելով Հայաստանի առաջ ծառացած անվտանգային մարտահրավերները»։

Ամենից շատ դիտված

13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
15:30 38 երթուղու դանակահարված վարորդի առողջական վիճակն այժմ նորմալ է
16:30 4 ամսում 10-րդ կալանավորն է մահանում․ Սրբուհի Գալյանի ոտքը «խերով» չէր
21:08 Ջահերով երթի մասնակիցներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
14:10 Ուսանողներին և աշակերտներին արգելե՞լ են մասնակցել ջահերով երթին․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը 
22:14 Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 236-ի
17:01 Զգոն լինենք ու թույլ չտանք հերթական «թավշյա» այլասերվածությունը. Դեմոյան
21:54 Աննա Հակոբյանը ապրիլի 25-ին Գյումրիում է լինելու. մասնակցելու է իր օգնականի որդուն նվիրված միջոցառմանը
12:55 Արգենտինայում կապիբարաները կանաչել են ջրիմուռների զանգվածային աճի պատճառով. BA Times