Եթե Երևանն ու Բաքուն դիմեն Մոսկվային, մենք պատրաստ կլինենք օժանդակություն տրամադրել. Անդրեյ Ռուդենկո
copy image url

Եթե Երևանն ու Բաքուն դիմեն Մոսկվային, մենք պատրաստ կլինենք օժանդակություն տրամադրել. Անդրեյ Ռուդենկո

Արտաքին 3 տարի առաջ - 11:38 18-05-2021

«Սա նորմալ իրավիճակ է, երբ նման իրավիճակում գտնվող կողմերը դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության համար, մանավանդ որ մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները մշակելու համատեքստում: Եթե նման դիմում լինի բոլոր մասնակից կողմերից, այլ ոչ միայն կողմերից որևէ մեկից՝ նկատի ունեմ Ադրբեջանից և Հայաստանից, ապա մենք պատրաստ կլինենք տրամադրել այն օժանդակությունը, որը կարող ենք», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցին:

Անդրեյ Ռուդենկոն նշել է նաև, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարները մայիսի 19-ին Դուշանբեում կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը. «Արտաքին գործերի նախարարները կհավաքվեն Դուշանբեում՝ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը: Չեմ բացառում, որ այդ հարցը կքննարկվի այնտեղ»:

Ամենից շատ դիտված