Հավի ուղեղն օգնել է ավստրալացուն ապրել 111 տարի
copy image url

Հավի ուղեղն օգնել է ավստրալացուն ապրել 111 տարի

Արտաքին 3 տարի առաջ - 09:55 18-05-2021

Ավստրալիայի քաղաքացի Դեքսթեր Կրյուգերը, որն այժմ 111 տարեկան է, կարծում է, որ ճիշտ սնունդն է օգնել իրեն ապրել մինչև պատկառելի տարիք: Այս մասին նա պատմել է ABC-ին տված հարցազրույցում: Կրյուգերը շեշտել է, որ սննդի մեջ օգտագործում է հավի ուղեղներ և հենց դրանց շնորհիվ է դարձել երկարակյաց: Նրա սննդակարգի հիմքը կազմել են սեփական այգուց և ֆերմայից ստացված մթերքները:

Ավստրալիայի ամենատարեց բնակիչը շեշտել է, որ ինքը երբեք չի խմել և չի ծխել, իսկ իր յուրաքանչյուր առավոտը սկսել է ֆիզիկական վարժություններով: Բացի դրանից՝ Կրյուգերը միշտ ապրել է գյուղում, ինչը նրա երկարակեցության պատճառներից ևս մեկն է: