Բրիտանացի զինվորները կռվել են էստոնացիների հետ Տալլինի մոտակայքում
copy image url

Բրիտանացի զինվորները կռվել են էստոնացիների հետ Տալլինի մոտակայքում

Արտաքին 3 տարի առաջ - 09:35 18-05-2021

Բրիտանացի զինծառայողները, որոնք Տալլինից 71 կմ հեռավորության վրա գտնվող էստոնական Տապա քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակի կազմում են, կռվել են տեղի բնակիչների հետ:

Virumaa Teataja-ն հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ի երեկոյան արագ սննդի կետերից մեկում:

Պարեկային ծառայության ղեկավար Տաունո Լեմպուի խոսքով՝ կռիվը սկսվել է այն պատճառով, որ բրիտանացի զինվորները սկսել են զրուցել տեղացի մի կնոջ հետ, իսկ նրա տղամարդ ծանոթները դա անընդունելի են համարել: Ոստիկանության ժամանումից հետո հակամարտող կողմերն արդեն ցրվել էին և իրավապահներին հայտնել, որ իրենք միմյանց նկատմամբ պահանջներ չունեն: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի գումարտակը նշել է, որ իրենք հետաքննում են այս միջադեպը, և հնարավոր է՝ զինծառայողները պատժվեն։

Ամենից շատ դիտված