Ինչպես տեղեկացնում է ВокругТВ պորտալը, «Խոլոստյակ»-ի 8-րդ եթերաշրջանում տեղի կունենա ամենասպասված համբույրը Տիմատիի և ընտրյալ գեղեցկուհիներից մեկի միջև:
Հայտնի է նաև, որ խորհրդանշական հանդիպումներ կկազմակերպվեն ութերորդ դրվագում, որոնք կփոխեն շոուի ընթացքը:
Այնուամենայնիվ ոչ բոլոր մասնակիցները կկարողանան Դուբայից Մոսկվա ժամանել:
Համաձայն ներքին տեղեկատվության՝ Տիմատին աղջիկներից մեկի հետ ամենագեղեցիկ վայրերից մեկում սիրային ժամադրություն կունենա, որի ժամանակ էլ տեղի կունենա «Խոլոստյակ»-ի առաջին համբույրը:
Բացի այդ նախկին մասնակիցներից մեկը ցանկություն կհայնտի հանդիպել Տիմատիին և պայքարել նրա սրտի համար: