Առնվազն երկու մարդ է զոհվել Երուսաղեմի Գիվատ Զեևի արվարձանում Սինագոգի ամբիոնի փլուզման ժամանակ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աղոթքի ժամանակ արտակարգ իրավիճակի արդյունքում վիրավորվել է շուրջ 60 մարդ, իսկ մի քանիսի մոտ ախտորոշվել են լուրջ վնասվածքներ: Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպը կապված չէ Գազայի հատվածի հետ հակամարտության ֆոնին առաջացած զինված սրացման հետ: