Վերջերս 84-ամյա թագաժառանգ արքայազն Վիկտոր Էմանուել Սավոյսկին, ով վերջին թագաժառանգն է, հայտարարել է իր թագավորական տիտղոսը թոռնուհուն` Վիտորիային փոխանցելու մասին: Այս առատաձեռն նվերը, որն արվել է ի պատիվ իր թոռնուհու 16-րդ տարեդարձի, իրավունք կտա Վիտորիային ղեկավարել իշխող դինաստիան պապի մահվան դեպքում:
«Միապետի» տիտղոսը Վիտորիային հանձնելու որոշումը զարմացրել է բազմաթիվ իտալացիների։ Աղջիկը երբեք չի կատարել սոցիալական աշխատանք, նա մոդել է ինստագրամում, ապրում է Փարիզում, հաճախ է գնում Լաս Վեգասում զվարճանալու: Instagram-ում նրա հրապարակումները վերաբերում են նորաձեւությանը: Նա գումար է վաստակում նաեւ որպես բլոգեր:
Այս նվերն անսպասելի էր հենց Վիտորիայի համար։ Միեւնույն ժամանակ աղջիկը խոստովանել է, որ իր պապիկի այս որոշումը հաճելի անակնկալ էր եւ «լավագույն նվերը, որը միայն կարող էր ստանալ»:
Վիտորիայի հայրն արդեն մեկնաբանել է տիտղոսի փոխանցումը.
«Աոստայի ընտանիքից մեր հեռավոր ազգականները հույս ունեին, որ վերջապես կստանան այդ տիտղոսը, որի մասին երազում էին 150 տարի։ Ես որդիներ չունեմ, միայն աղջիկ: Սա շարժում է նրանց բարկությունը»:
Նշված անձը` Ամիոնե դի Սավոյ Աոստան, որն այժմ աշխատում է որպես Պիրելիի Մոսկովյան մասնաճյուղի գլխավոր մենեջեր, արդեն պատրաստվում է վիճարկել պայմանական գահի իր իրավունքը: Ուշագրավ է, որ Վիտորիային տիտղոսի փոխանցումը մինչեւ վերջերս անհնար էր. թագը փոխանցվում էր բացառապես արական սեռին, սակայն Սավոյսկին փոխեց այս կանոնը: