Բաքուն «սադրիչ» է որակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից երեկ Հայաստանի տարածքային ամբողջականության աջակցության մասին հայտարարությունը, ըստ որի՝ Մակրոնն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ:
Բաքուն պարզաբանել է, որ ադրբեջանցի սահմանապահները խնդրահարույց տեղամաս են գնացել «եռակողմ հայտարարություններով նախատեսված սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա իրականացնելու» նպատակով։
Ադրբեջանն այժմ փորձում է շահարկել այն, որ Ֆրանսիան, հանդես գալով նման հայտարարությամբ, խախտել է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահող երկրի իր չեզոքությունը։ Բաքուն մտահոգված է նաև այն պատճառով, որ Ֆրանսիան փորձում է այդ գործընթացի մեջ ներգրավել ՄԱԿ ԱԽ-ին: