Նիկոլ Փաշինյանն Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը
copy image url

Նիկոլ Փաշինյանն Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը

Ներքին 1 տարի առաջ - 22:04 21-09-2023
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:

Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին: