Նյու Յորքի Christie's աճուրդի տան 20-րդ դարի արվեստի երեկոյան աճուրդում վաճառվել են Վինսենթ վան Գոգի, Կլոդ Մոնեի, Մարկ Շագալի, Էնդի Ուորհոլի և այլ հայտնի նկարիչների նկարներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Աճուրդում ամենաբարձր արժեքը տվել են Պաբլո Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» կտավին. այն վաճառվել է 103.4 մլն դոլարով: Վան Գոգի «Տրինկվետայլի կամուրջ» աշխատանքը վաճառվել է 37.4 մլն դոլարով, ամերիկացի նկարիչ Մարկ Ռոտկոյի «Անանուն» նկարը՝ 38.1 մլն դոլարով:
Նկարների մեծ մասը վաճառվել է իրենց գնահատականից բարձր գնով, այդ թվում՝ Էնդի Ուորհոլի «Երկու Մերիլին» աշխատանքը, որը վաճառվել է 15.8 միլիոն դոլարով: Ի դեպ, կտավի բնորդը եղել է Մերիլին Մոնրոն:
Աճուրդում ցուցադրվել են նաև Վիլեմ դե Կունինգի, Լի կրասների, Ժորժ Սերուատի, Մարսել Դյուշանի, Խոան Միրոյի, Ժան Դյուբուֆի, Լուչիո Ֆոնտանայի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի աշխատանքները:
Ավելի վաղ Բենքսիի աշխատանքը աճուրդում կրիպտոարժույթով վաճառվել էր սպասվածից երեք անգամ ավելի թանկ: