ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան վարդագույն պարտեզում լրագրողների հետ զրույցում խոստացել է, որ Վաշինգտոնը կօգնի այլ պետություններին պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ:
«Անհրաժեշտ է վերջ տալ համավարակին ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում: Առջևում դեռ շատ աշխատանք կա»,- ասել է նա:
Բայդենը նաև խոստացել է, որ ԱՄՆ-ն արագ կապաքինվի համավարակից հետո:
«Անկախ նրանից, թե որքան ծանր է այս համավարակը, մենք կհաղթահարենք այն... մենք կվերականգնենք տնտեսությունը և կվերադառնանք բնականոն կյանքի»,- ամփոփել է պետության ղեկավարը: