Թրամփն Ուկրաինային և այլ երկրներին օգնությունը 90 օրով դադարեցնելու մասին հրամանագիր է ստորագրել  
copy image url

Թրամփն Ուկրաինային և այլ երկրներին օգնությունը 90 օրով դադարեցնելու մասին հրամանագիր է ստորագրել  

Արտաքին 2 ամիս առաջ - 10:15 21-01-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Ուկրաինային և այլ երկրներին օգնությունը 90 օրով դադարեցնելու մասին, գրում է Los Angeles Times-ը։ «Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ժամանակավորապես դադարեցնում է ԱՄՆ-ի արտաքին օգնության բոլոր ծրագրերը 90 օրով՝ վերանայելով դրանց համապատասխանությունն իր քաղաքականության նպատակներին»,-նշում է պարբերականը։

Օգնության ճշգրիտ չափը, որի վրա կազդի հրամանագիրը, հայտնի չէ։ Հրամանագրում ասվում է, որ «արտաքին օգնության արդյունաբերությունը և բյուրոկրատիան չեն համապատասխանում ամերիկյան շահերին, ինչպես նաև օգնում են ապակայունացնել խաղաղությունը՝ առաջ մղելով գաղափարներ, որոնք հակասում են երկրների միջև ներդաշնակ հարաբերություններին»: