Ermenihaber.am-ը գրում է, որ վերջին օրերին պաղեստինաիսրայելական հակամարտության թեժացման ֆոնին լարվածության նոր փուլ են մտնում Թուրքիա-Իսրայել հարաբերությունները:
Թուրքիան չեղարկել է Իսրայելի արտգործնախարար Յուվալ Շտայնիցի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին Թուրքիան իսրայելական կողմին հայտնել է Թել Ավիվում Անկարայի դեսպանության միջոցով:
Նշենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվելու է հունիսի 18-20-ը:
Մասնակցության հրավերը չեղարկելը պատճառաբանվում է նրանով, որ Իսրայելը հարձակում է գործել պաղեստինցիների վրա և խախտել է վերջիններիս իրավունքները: