Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին
copy image url

Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Արտաքին 1 շաբաթ առաջ - 19:29 10-04-2025
Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա։ Աշխատանքային այցի շրջանակներում Ալիևը կմասնակցի ամենամյա Անթալիայի դիվանագիտական ֆորումին (ԱԴՖ)։

ԱԴՖ-ն անցկացվում է 2021-ից սկած և այս տարի կանցկացվի ապրիլի 11-ից 13-ը։

Ադրբեջանի նախագահն Անթալիա է մեկնել կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։ Նրանց Անթալիայի օդանավակայանում դիմավորել է Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը։