Մեգան Մարքլը և արքայազն Հարրին խորհրդանշական նվեր են մատուցել կարիքավորներին
copy image url

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին խորհրդանշական նվեր են մատուցել կարիքավորներին

Ավելին 3 տարի առաջ - 15:40 12-05-2021

Վերջերս 39-ամյա Մեգան Մարքլը և 36-ամյա արքայազն Հարրին նշեցին իրենց որդու Արչիի ծննդյան օրը: Երեխան երկու տարեկան է: Որդու ծննդյան առթիվ նրանք ոչ միայն բազմաթիվ անակնկալներ էին կազմակերպել, այլև իրենց որդու անունից խորհրդանշական նվեր էին մատուցել կարիքավորներին:

Սասեքսի դուքսի և դքսուհու առատաձեռն նվիրատվության մասին հայտարարեց «Make Give Live» կազմակերպությունը:

Սոցիալական մեդիայի իրենց էջում համայնքի ներկայացուցիչները հայտնեցին, որ դուքսն ու դքսուհին որդու ծննդյան օրվա առթիվ կապվել են իրենց հետ և ձեռք բերել 200 մանկական գլխարկ, որոնք այժմ լրացնելու են ընտանեկան բռնության զոհ դարձած մայրերի և նրանց երեխաների սոցիալական փաթեթները.

«Շնորհակալություն Հարրիին, Մեգանին և, իհարկե, Արչիին ՝ աշխարհի այն կողմում գտնվող ընկերների համար 200 գլխարկ նվիրելու համար»

Նշենք, որ առաջին անգամը չէ, որ Մեգանն ու Հարրին համագործակցում են այս ֆոնդի հետ. 2020-ի դեկտեմբերին նրանք գնել էին 100 մանկական գլխարկ, և այժմ կրկնապատկեցին իրենց նվիրատվությունը:

Ամենից շատ դիտված