ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ
copy image url

ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ

Ներքին 3 տարի առաջ - 10:46 12-05-2021

ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

Ամենից շատ դիտված