Ուղիղ եթեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
copy image url

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ներքին 3 տարի առաջ - 10:33 17-08-2021

Մինչև օգոստոսի 29-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ին՝ «Քոբեր» կոչվող երկաթուղային կայարանի մոտակայքում, իրականացվում են երկաթուղու ուղեանցի վերակառուցման աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարահատվածը փակ է լինելու։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։