Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 354–ով՝ դառնալով 219.950:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8.550 մարդ (-70), կատարվել է 1.023.251 թեստավորում (+3.892), առողջացել են վարակվածներից 206.078-ը (+403): Գրանցվել է մահվան 4.272 դեպք (+16)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ավելացել է 5-ով ու դարձել 1.050։