ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ 242 ՆՈՐ ԴԵՊՔ
copy image url

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ 242 ՆՈՐ ԴԵՊՔ

Ներքին 4 տարի առաջ - 12:50 28-01-2021

Հունվարի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166.669 դեպք, որոնցից 156.645-ն` առողջացած, 3.067-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6.195 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 643.606 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1.980 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 242 նոր դեպք: Ունենք 592 առողջացած և 11 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 762 է:

Ամենից շատ դիտված