Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան:
Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանի հրահանգով՝ սկզբում լրագրողներին չեն թողել ներս մտնել շենք, այնուհետեւ որոշումը փոխվել է: Այս պահին թաղապետարանում փակ դռների ետեւում անցկացվում է քննարկում, որին լրագրողներին արգելել են ներկա գտնվել:
Թաղապետարանի հողօգտագործման բաժնի պետը լրագրողների հետ զրույցում ասել է, որ միջադեպի ընթացքում կողքի սենյակում է եղել, ձայներ է լսել, ոստիկանություն և շտապ օգություն է կանչել։
«Շատ կուզեի պատմել, թե ինչ է տեղի ունեցել, բայց հիմա չեմ կարող խոսել, քանի որ գործը իրավապահները պետք է քննեն»,-նշեց նա։
Նշենք, որ Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս պահին ոստիկանության ծառայողները դեպքի վայրում են՝ միջադեպի հանգամանքերը պարզելու: