Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և թաղապետարանի աշխատակից Արման Դավոյանը, որոնց մասնակցությամբ երեկ՝ մայիսի 11–ին, թաղապատերանում ծեծկռտուք էր եղել, ձերբակալվել են։
Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից։
Արմեն Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), իսկ միջադեպի մյուս մասնակիցը՝ ՔՕ 258–րդ հոդվածի 4–րդ մասով (խուլիգանությունը, որի զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):