Նոր Նորքի թաղապետարանում տեղյակ են, որ կոյուղատար է վնասվել, սակայն ոչինչ չեն անում
copy image url

Նոր Նորքի թաղապետարանում տեղյակ են, որ կոյուղատար է վնասվել, սակայն ոչինչ չեն անում

Ներքին 1 տարի առաջ - 13:09 17-10-2023
Օրեր առաջ Oragir.News-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Նոր Նորքի բնակիչներից մեկը պատմում էր, որ Սաֆարյան փողոցում կոյուղատար խողովակը վնասվել է և շուրջ 2 ամիս է կեղտաջրերը փողոցով հոսում են։

Այսօր մեզ հետ զրույցում քաղաքացին ասաց, որ դեռևս պատկան մարմիններից ոչ ոք նշված հասցե չի այցելել, իսկ կեղտաջրի հոսքը ավելի է շատացել․

«Այսօր ավելի վատ է վիճակը։ Կոյուղաջուրը փողոցով հոսում է մինչև «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Խեղդվում ենք հոտից, ոչ մեկ զանգերին չի պատասխանում, ոչ գալիս են, ոչ էլ հետաքրքրվում»։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի կոմունալ բաժնից, սակայն աշխատակիցը մեր հարցերին հրաժարվեց պատասխանել, ասելով՝ եկեք, տեղում մեկնաբանություն ստացեք․ «Խնդիր մասին մոտավորապես տեղյակ ենք, բայց հեռախոսով մեկնաբանություն և պարզաբանում չենք տալիս»։

Կապ հաստատեցինք նաև «Վեոլիա Ջրի» մամուլի ծառայություն։ Մեզ պատասխանեցին, որ տվյալ հատվածը ընկերության իրավասության տակ չէ, սակայն իրենք մի քանի անգամ տվյալ հասցեում մաքրման աշխատանքներ իրականացրել են․

«Տվյալ տարածքը մեր իրավասության տակ չէ, այլ թաղապետարանի, բայց քանի որ բնակիչները մի քանի անգամ դիմել էին մեզ, մենք գնացել, մաքրել ենք։ Այդ կոյուղուց ինչ ասես դուրս է եկել, անհարմար է անգամ խոսել։ Դա բնակիչների և խանութների տերերի պատասխանատվությունն է, իրենք պետք է դրանով զբաղվեն, ինչ-որ ծառայություն գտնեն, որ գան մաքրեն։ Մենք մեր կողմից ինչ-որ կարողացել ենք, արել ենք»,- ասաց «Վեոլիա Ջրի» խոսնակը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում