1895թ. մայիսի 11-ին Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Կոստանդնուպոլսի դեսպանները մշակեցին և թուրքական կառավարություն ներկայացրին հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու ծրագիր, որը, սակայն, Օսմանյան կայսրությունը չիրագործեց։
-1904 թ. մայիսի 11-ին ծնվել է Սալվադոր Դալին՝ իսպանացի հանրահայտ նկարիչ, քանդակագործ և գրող, սյուրռեալիզմի հիմնադիրներից (մահ.՝ 1989 թ.)։
-330թ. մայիսի 11-ին Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Բյուզանդիոն, որը նրա պատվին վերանվանվեց Կոստանդնուպոլիս։
-868 թ. մայիսի 11-ին չինացի հոգևորական Վան Ցզեն պատրաստեց պատմությանը հայտնի առաջին կնքված տպագիր նյութը։
-1858 թ. մայիսի 11-ին Մինեսոտան դարձավ ԱՄՆ-ի 32-րդ նահանգը։
-1864 թ. մայիսի 11-ին ծնվել է իռլանդացի կին գրող Էթել Լիլիան Վոյնիչը («Բոռը», մահ.՝ 1960 թ.)։
-1910 թ. մայիսի 11-ին ծնվել է Լևոն Աբրահամյանը՝ հայ դերասան, ռեժիսոր:
-1932 թ. մայիսի 11-ին ծնվել է Վաչագան Խալաթյանը՝ սուրդոմանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու։ Նա առաջին հայ մանկավարժն է, ով ստացել է բարձրագույն արատաբանական կրթություն։ Ստեղծել է մատնախոսության հայերեն այբուբենը և ժեստերի լեզվի համառոտ բառարանը։
Հիշարժան փաստեր
-Սուրճը նավթից հետո աշխարհի երկրորդ ամենաարժեքավոր շրջանառություն ունեցող ապրանքն է:
-Սուրճն ավելի արդյունավետ ազդեցություն է ունենում 9:30-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում:
-Ամեն օր աշխարհում սպառվում է մոտ 2.25 մլրդ բաժակ սուրճ:
-Մեկ գավաթ սուրճը զգալիորեն բարելավում է արյան շրջանառությունը:
-Նյու Յորքում մարդիկ 7 անգամ ավելի շատ են սուրճ խմում, քան ԱՄՆ-ի մյուս քաղաքներում:
-Կորեայում և Ճապոնիայում կան Cat սրճարաններ, որտեղ այցելուները կարող են ըմպել սուրճ` խաղալով կատուների հետ:
-Կապուչինո սուրճն այդպես է անվանվում, որովհետեւ սրա գույնն ասոցացվում է կապուչինո վանականների սովորույթների հետ։
-Որոշ գիտական հետազոտություններ ցույց են տվել, որ կոֆեինի օգտագործումը կարող է արագացնել նյութափոխանակությունը 3-11 տոկոսով։
-Բրազիլիան համարվում է սուրճի գլխավոր արտադրողը՝ աշխարհում արտադրվող սուրճի 30.16 տոկոսով։
-Սուրճի 65 տոկոսը խմվում է նախաճաշելիս։
-Ֆրանսիայում սրճարան կա, որտեղ եթե չասեն «ողջույն» կամ «խնդրում եմ» բառերը, սուրճն ավելի թանկ կվաճառվի։
-Երկիրը, որն ունի ամենաշատ սրճարանները, Իտալիան է, մասնավորապես՝ 100.000:
-Առաջին սրճարանը բացվել է Կոստանդնուպոլսում` 1475-ին։ Եվրոպայում առաջինները բացվել են Լոնդոնում և Օքսֆորդում՝ հայ առևտրականների կողմից, 1652թ.։