Քուվեյթում հրդեհվել է աշխարհի ամենամեծ նավթահանքը
copy image url

Քուվեյթում հրդեհվել է աշխարհի ամենամեծ նավթահանքը

Արտաքին 3 տարի առաջ - 18:02 10-05-2021

Քուվեյթի հարավում գտնվող աշխարհի ամենամեծ հանքավայրում երկու մարդ է վիրավորվել՝ բռնկված հրդեհի պատճառով: Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 10-ին, հաղորդել է Քուվեյթի պետական ​​լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Քուվեյթի պետական ​​նավթային ընկերության հայտարարությունը:

Նշվում է, որ հրդեհի բռնկման վայրում հաջողվել է ժամանակավորապես վերահսողության տակ առնել կրակի տարածումը: Տուժողները բանվորներից են։

Ընկերության տվյալներով՝ միջադեպը չի ազդել նավթի արդյունահանման գործընթացի վրա:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Քուվեյթում տեղակայված Big Burgan նավթահանքերի խումբը պարունակում է աշխարհի վերականգնվող նավթի պաշարների ավելի քան 5%-ը և Քուվեյթի նավթի հայտնաբերված պաշարների ավելի քան 75%-ը։

Ամենից շատ դիտված