Այսօր ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամին ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նախկին երկու նախագահներին համարում է նույն դաշտի սեգմենտ։
Խորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավարը հատկապես դժգոհ է Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունից, ու Փաշինյանի հիմնական ձախողման հիմքը հենց այդտեղ է տեսնում։ Որպես օրինակ նա նշեց Փաշինյանի նշանակած երկու կադրերին` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ու ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանին։
«Ինքը կադրային կառավարման խնդիրներ ունի, ինքը չի կարողանում կառավարել։ Ինքն արել է հեղափոխություն, որի արդյունքը պետք է կապիտալիզացվի, տա արդյունք։ Հիմա արդյունք տվող երկու մարմնի ղեկավարներից մեկը Ռոբերտ Քոչարյանի հետ է, մյուսը` Սերժ Սարգսյանի։ Օսիպյանն ասում է` ես Քոչարյանի հետ եմ, ես իրեն եմ աջակցում։ Եվ դա Նիկոլ Փաշինյանի նշանակած ոստիկանապետն է, որը պետք է այս երկրում կարգուկանոն հաստատեր»,– ասաց Էդմոն Մարուքյանը։