ԵՄ-ը պատրաստել է Բելառուսի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը
copy image url

ԵՄ-ը պատրաստել է Բելառուսի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

Արտաքին 3 տարի առաջ - 17:40 07-05-2021

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ԵՄ-ը նախապատրաստում է Բելառուսի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։

«Մենք իսկապես աշխատում ենք Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթի վրա: ԵՄ խորհրդի տարբեր աշխատանքային խմբեր պետք է համաձայնության գան բաղադրիչի վերաբերյալ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ հունիսին՝ ԵՄ արտգործնախարարների հաջորդ հանդիպմանը, կպատրաստվեն նոր պատժամիջոցներ:

Անցյալ տարվա օգոստոսի 9-ին Բելառուսի Հանրապետությունում անցկացվել էին նախագահական ընտրություններ, որոնցում հաղթել էր Ալեքսանդր Լուկաշենկոն, որն այս պաշտոնը զբաղեցնում է քառորդ դար: Ըստ ԿԸՀ-ի՝ նա հավաքել էր ձայների 80,1% -ը: Նրա գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ստացել էր ձայների 10.12% -ը:

Արդյունքների հրապարակումից հետո Բելառուսում սկսվել էին զանգվածային ցույցեր: Սկզբում դրանք կոպտորեն ճնշվում էին անվտանգության ուժերի կողմից, սակայն հետագայում, երբ եվրոպական երկրները ուշադրություն դարձրին այդ խնդրին, ճնշումները մեղմացան։

Երկրում ստեղծված իրավիճակը հանգեցրեց նրան, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեցին որոշ գերատեսչությունների և որոշ պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ այդ երկրների, մասնակցում էին բողոքների ճնշմանը և ընտրակեղծիքներին:

Ավելի ուշ Բելառուսը պատասխան պատժամիջոցներ կիրառեց Արևմուտքի դեմ: Մասնավորապես, «սև ցուցակում» են հայտնվել Liqui Moly, Škoda Auto եւ Beiersdorf ընկերությունների արտադրանքները: