ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կասեցվել է
copy image url

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կասեցվել է

Արտաքին 2 տարի առաջ - 20:15 18-05-2022
ԵՄ երկրներն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինա ռուսական ներխուժման հետ կապված պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում էր, ի թիվս այլ բաների, ռուսական նավթի ներմուծման արգելքը։ Այս մասին իտալական Rai News 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։

Նրա խոսքով, վեցերորդ փաթեթը «հայտնի պատճառներով առայժմ կասեցվել է»։ Եվրահանձնաժողովի անդամը հավելել է, որ հույս ունի փոխզիջման հասնել։

ԵՄ մակարդակով պատժամիջոցները սահմանվում են միության անդամ երկրների միաձայն որոշմամբ։

Վեցերորդ փաթեթն արգելափակել է Հունգարիան, որը հայտարարել է, որ պատրաստ չէ հրաժարվել ռուսական նավթից առանց ԵՄ-ից փոխհատուցում ստանալու:

Ամենից շատ դիտված