ԱՄՆ-ն աջակցել է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
copy image url

ԱՄՆ-ն աջակցել է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Արտաքին 3 տարի առաջ - 22:40 06-05-2021

ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ըստ ՏԱՍՍ-ի տեղեկատվության՝ այս մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիերը:

«Այո, մենք աջակցում ենք»,- պատասխանել է նա այդ հարցին:

Ավելի վաղ Կիևում հայտարարել էին, որ ԱՄՆ-ն աջակցել է Ուկրաինայի ընդգրկմանը ՆԱՏՕ-ում։ Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նրա խոսքով, Կիևը մայիսի 6-ին ստացել է Միացյալ Նահանգների լիակատար աջակցության հաստատումն այդ հարցի վերաբերյալ:

Ապրիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծիք է հայտնել, որ երկիրը ՆԱՏՕ և Եվրամիություն ընդգրկելու պահը հասունացել է: Նա նաև խնդրել Է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին օգնել Ուկրաինական պետությանը Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հարցում։