Նոր սերնդի MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ֆունկցիոնալության ակտիվացման խնդիրները կարգավորված են
copy image url

Նոր սերնդի MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ֆունկցիոնալության ակտիվացման խնդիրները կարգավորված են

Ներքին 2 տարի առաջ - 11:11 22-06-2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկայում անկանխիկ գործարքները սպասարկելու համար հարկ վճարողների մոտ նոր սերնդի MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ֆունկցիոնալության ակտիվացման խնդիրները կարգավորված են: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից:

Նշենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որով պայմանավորված տարբեր հարթակներում դժգոհություններ են հնչել, որ այդ սարքերի ֆունկցիոնալությունն առևտրային բանկերը չեն ապահովում: