Երկրպագուները հրաժարվում են դիտել պլաստիկ վիրահատությունից հետո Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ նոր սերիալը
copy image url

Երկրպագուները հրաժարվում են դիտել պլաստիկ վիրահատությունից հետո Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ նոր սերիալը

Ավելին 3 տարի առաջ - 11:17 05-05-2021

Դերասանուհին նկարահանվում է «Ինը բոլորովին անծանոթ մարդիկ» մինի-սերիալում:

Այն նկարահանվել է Լիանա Մորիարտիի հեղինակած գրքի հիման վրա։

Սերիալում Նիկոլը խաղում է քաղաքից դուրս գտնվող Վելնես հյուրանոցի տնօրենի դերը, ով անցկացնում է արտասովոր դասընթացներ, որոնք օգնում են կրկին լիցքավորել էնեգիան: Այնտեղ գնում են, ինչպես դժվար չէ կռահել, ինը անծանոթ մարդիկ, ովքեր պետք է փորձեն Քիդմանի հերոսուհու կողմից առաջարկվող ոչ ավանդական մեթոդները։

Մի քանի օր առաջ համացանցում թողարկվեց սերիալի թրեյլերը, սակայն օգտատերերը զարմացել էին սիրելի դերասանուհու արտաքին տեսքից:

Երկրպագուները քննարկում են նրա արտաքինը և հրաժարվում են նրա մասնակցությամբ ֆիլմեր դիտել . «Նկատել էի դեռևս նախորդ սերիալից, որ դերասանուհու դեմքի արտահայտությունները բացակայում են, որպես փաստ, նա կարող է խաղալ միայն աչքերով», «Կորցրել է սահմանները, չեմ ուզում դիտել ֆիլմեր իր ռետինե դեմքով», «Նա դադարել է իրեն համարժեք գնահատել, թե ինչ է դարձել, որտեղ իր դերասանական խաղը»։