Ֆիլիպ Կիրկորովը բիզնեսում սնանկացել է 160 միլիոն ռուբլիով
copy image url

Ֆիլիպ Կիրկորովը բիզնեսում սնանկացել է 160 միլիոն ռուբլիով

Ավելին 3 տարի առաջ - 19:55 04-05-2021

Ֆիլիպ Կիրկորովը միայն վերջերս հանդես էր եկել հրապարակային խոստովանությամբ, որ գործազուրկ է: Մանրամասները շրջանցելով՝ նա նշել էր միայն որ աշխատելու հնարավորությունը կորցրել է համավարակի պատճառով:

Աստղին պատկանող ընկերությունների կողմից հրապարակված վերջին ֆինանսական տվյալները խոսում են վիթխարի վնասների մասին: «Ֆիլիպ Կիրկորով Փրոդաքշն» ընկերությունը, 2019-ին վաստակելով 85 միլիոն ռուբլի, 2020 թվականին կորցրել է 97 միլիոն ռուբլի:

Կարելի է ասել նույն ճակատագրին է արժանացել մյուս՝ «Ֆիլիպ Կիրկորով Կորպորեյշն» ընկերությունը ևս: Ըստ «Կոսմոմոլսկայա պրավդա» կայքի՝ 2019 թվականի 61 միլիոն շահույթի դիմաց, ընկերությունը մեկ տարվա ընթացքում կորցրել է 160 միլիոն ռուբլի և կանգնել սնանկացման առաջ:

Այնուամենայնիվ, Կիրկորովը վստահեցնում է, որ իր հետ ամեն ինչ կարգին է և չի պատրաստվում ապրել աղքատ մարդու կարգավիճակով: Ըստ նրա՝ իր կարողությունը բավականաչափ է լիարժեք ապրելու համար: