ՀԱՊԿ-ն անդրադարձել է ղրղզա-տաջիկական սահմանային բախումներին
copy image url

ՀԱՊԿ-ն անդրադարձել է ղրղզա-տաջիկական սահմանային բախումներին

Արտաքին Խոսք 3 տարի առաջ - 17:02 04-05-2021

Մայիսի 4-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարություն է տարածել Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանային բախումների վերաբերյալ։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ ՀԱՊԿ-ն ողջունում է ղրղզա-տաջիկական սահմանի վրա բախումների դադարեցման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը, զինվորական լրացուցիչ ստորաբաժանումների, ինչպես նաև մարտական տեխնիկայի հետքաշումը։ Զայնետդինովը շեշտել է, որ սահմանային վիճելի հարցերը դաշնակցային-դիվանագիտական ճանապարհով լուծելու սկզբունքը ընկած է Կազմակերպության գործունեության հիմքում։

Հիշեցնենք, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային շրջանների բնակիչների վեճը ապրիլի 29-ին վերաճել էր զինված բախումների, ինչի արդյունքում մահացել է շուրջ 50, վիրավորվել՝ 200 մարդ։ Ներկայումս իրադրությունը երկու պետությունների սահմանին կայուն է։ Ապրիլի 30-ից հաստատվել է զինադադար։