Ռուս բլոգերը մահացել է 40-օրյա հացադուլից հետո
copy image url

Ռուս բլոգերը մահացել է 40-օրյա հացադուլից հետո

Ավելին 3 տարի առաջ - 16:22 04-05-2021

Ռուս բլոգեր Վիտալի Վիգրանովսկին մահացել է 40-օրյա հացադուլից հետո: Այս մասին հայտնում է НТВ-ն:
Տղամարդը վարում էր YouTube-ի ալիք, որտեղ հայտարարել էր, որ նախատեսում է 40 օր դիմանալ առանց սննդի կամ ջրի:
Վիգրանովսկին փորձը սկսել էր մարտին Մոսկվայում: Տասներորդ օրը նա սկսել է իրեն վատ զգալ։ Քանի որ սկսել էր նեղվել քաղաքի մթնոլորտից, ուստի մեկնել է Աբխազիա և շարունակել հացադուլը: Քսաներորդ օրը, նրա խոսքով, իրեն զգում էր «լիովին մաքրված»: Բլոգերը հայտնել է նաև, որ նիհարել է և այլևս ուժ չունի ֆիզիկական գործունեության համար: Վիգրանովսկին փորձը շարունակել է անգամ 35-րդ օրը, չնայած գտնվում էր գրեթե մահամերձ վիճակում:
Ավելի ուշ նրա ծանոթները սոցիալական ցանցերում գրել են, որ Վիգրանովսկին մահացել է «հացադուլը հաղթահարելիս»: Տղամարդու մահվան ստույգ պատճառը դեռ հայտնի չէ: