Թուրքիայի պաշտպանության նախարարի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը
copy image url

Թուրքիայի պաշտպանության նախարարի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

Արտաքին 3 տարի առաջ - 16:33 03-05-2021

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Էսքիշեհիրի մարտավարական օդուժի հրամանատարություն կատարած ստուգայցի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Աքարը, կրկնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին առաջ քաշվող թեզերը և նույնաբովանդակ հայտարարությունները, նորից հնչեցրել է ժխտողական պնդումներ պարունակող մտքեր։

Վերջինս մասնավորապես նշել է, որ ցեղասպանություն հաստատ չի եղել:

«Պատմության մեջ դա պարզ ու հստակ գրված է: Պատմության բոլոր տեղեկությունները, փաստաթղթերը, վկաները և դիտարկումները շատ պարզ և հստակ ցույց են տալիս, որ 1915-ին նման բան տեղի չի ունեցել»,-ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Այնուհետև անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նա պնդել է, որ քաղաքական գործիչները չեն կարող պատմագիտությամբ զբաղվել.

«Ամերիկացիներն ունեն հայտնի ազգային արխիվ՝ NARA (ԱՄՆ ազգային արխիվ) անվամբ, դրանում թեմայի վերաբերյալ բազմաթիվ զեկույցներ կան: 1914-1915թթ. և 1920թ. այդ զեկույցներում ամերիկացիները ու անգլիացիները շատ պարզ ու հստակ ասում են՝ «Թուրքերը և հայերը 500 տարի միասին են ապրում, եթե մենք չխառնվենք և այդ կարգը չխախտենք, նրանք ևս 500 տարի միասին կապրեն»,-նշել է թուրք պաշտոնյան: