Ղրղզստանն ու Տաջիկստանը զորքերը դուրս են բերել սահմանից
copy image url

Ղրղզստանն ու Տաջիկստանը զորքերը դուրս են բերել սահմանից

Արտաքին 3 տարի առաջ - 11:50 03-05-2021

Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտել են սահմանից զորքերի դուրսբերումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայությունը:

«Կողմերն ավարտել են լրացուցիչ ուժերի և միջոցների դուրսբերումը պետական ​​սահմանի գծից դեպի իրենց տարածքների խորքերը»,- ասվում է ծառայության հայտարարության մեջ:

Ինչպես նշում է ծառայությունը, պատերազմող երկրների զորքերի կողմից գրավված տարածքների զննման համատեղ հանձնաժողովի աշխատանքը շարունակվում է:

Միևնույն ժամանակ, սահմանում իրավիճակը գնահատվում է կայուն, անցած գիշերվա ընթացքում միջադեպեր կամ կրակոցներ չեն գրանցվել, հավելել է սահմանապահ վարչությունը:

Ապրիլի 28-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին՝ ջրի բաշխման «Գոլովնոյ» կետի տարածքում, որը տաջիկական կողմը համարում է իր տարածքը, ղրղզական կողմը՝ վիճելի, բախում է սկսվել տեղի բնակիչների միջև:

Բախումների արդյունքում երկու կողմից զոհվել է շուրջ 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը: Մայիսի 1-ին Բիշքեկը և Դուշանբեն համաձայնության են եկել ղրղզական-տաջիկական սահմանին լիակատար հրադադարի մասին: