Թուրքիայի Խորհրդարանում երկուշաբթի օրը նախատեսված է միջոցառում՝ կապված Թուքրիայի և Ռուսաստանի մինջև հարաբերությունների և 1921 թ․ մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակի հետ։ Միջոցառման բացմանը ելույթ կուենա Խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփը, կցուցադրվի հոլովակ ընկերության և եղբայրության մասին։
Ծրագրում ներառված են նաև թուրք-ռուսական ֆորումի համանախագահ Ահմեթ Բերաթ Չոնքարի, Բիլքենթի համալսարանի ռեկտոր, պրոֆ․ Աբուլլա Աթալարի և Անկարայում Ռուսաստանի դեսպան Երխովի ելույթները։