ՀՀ ՄԻՊ-ը Գյումրիի բազմազավակ ընտանիքների երեխաների համար ամանորյա միջոցառում է կազմակերպել
copy image url

ՀՀ ՄԻՊ-ը Գյումրիի բազմազավակ ընտանիքների երեխաների համար ամանորյա միջոցառում է կազմակերպել

Ներքին 3 տարի առաջ - 10:46 23-12-2021

Մարդու իրավունքների պաշտպանը Գյումրիի բազմազավակ ընտանիքների մի խումբ երեխաների համար ամանորյա միջոցառում է կազմակերպել:

Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

«Այս առավոտ Ձմեռ պապը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ Լապլանդիայից նվերներ է բերել:

Որոշեցինք աշխատակազմով ուղևորվել Գյումրի երեխաներին նվերները փոխանցելու համար:

Ձմեռ պապն էլ միացել է մեզ, որ կարողանանք բազմազավակ ընտանիքների երեխաներին անակնկալներ ու հետաքրքիր տոն պարգևել «Շիրակ կենտրոն»-ում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված