ԱՀ ՊՆ. ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՐՑԱԽԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋև ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒՑ
copy image url

ԱՀ ՊՆ. ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՐՑԱԽԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋև ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒՑ

Ներքին 4 տարի առաջ - 20:31 13-03-2021

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին», իրականությանը չի համապատասխանում:

«Հորդորում ենք զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված