Հոլլիվուդյան դերասանուհիներ Նատալի Պորտմանը և Լոլիտա Նիոնգոն ստացել են դերեր ՝ Apple Tv+ հարթակի «Lady in the lake» սերիալում նկարահանվելու համար:
Ըստ «Empire» ամսագրի՝ սերիլաը հիմնված է Լորա Լիպմանի 2019 թ. համանուն վեպի վրա:
Հեռուստադիտողները սերիալի միջոցով կճանաչեն 1960-ականների Ամերիկան: Սերիալի ռեժիսյորը Ալմա Հարելն է:
Սյուժեն Մեդի Շվարցի մասին է, ով դառնում է լրագրող և հետաքննում չբացահայտված սպանությունը: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Հարկ է նշել, որ Նատալի Պորտմանը և Լոլիտա Նիոնգոն առաջին անգամ են նկարահնվում սերիալում: