ԾՆՎԵԼ Է ՄՈԴԵԼ ԷՄԻԼԻ ՌԱՏԱԿՈՎՍԿՈՒ ԱՌԱՋՆԵԿԸ
copy image url

ԾՆՎԵԼ Է ՄՈԴԵԼ ԷՄԻԼԻ ՌԱՏԱԿՈՎՍԿՈՒ ԱՌԱՋՆԵԿԸ

Ավելին 4 տարի առաջ - 20:04 12-03-2021

Մարտի ութին ծնվել է ամերիկացի դերասանուհի և մոդել Էմիլի Ռատակովսկու առաջնեկ որդին, ում անվանել են Սիլվեստր:

Այդ մասին հայտնել է դերասանուհին անձամբ Ինստագրամի իր էջում: Դերասանուհին հայտնել է, որդու ծննդյան օրվա առավոտը իր կյանքում ամենից գեղեցիկն էր, սյուրռեալիստականը և սիրով հագեցածը:

Նախկինում Ռատակովսկին հայտնել է, որ մտադիր է լինել առաջադեմ մայրիկ և չպարտադրել երեխային տղայի և աղջկա սեռերին վերաբերող խտրական գաղափարներ: Սեռի ընտրությունը կորոշի Սիլվեստրը համապատասխան տարիքում:

Նշենք, որ Էմիլի Ռատակովսկին Սեբաստիան Բիեր-Մակքլարդի հետ ամուսնացել է 2018 թվականին: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել գաղտնի՝ ընտանեկան նեղ շրջանակներում:

Ամենից շատ դիտված