ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԴԱՆԱԿՈՎ ԶԻՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂԸ ՔՈԼԵՋՈՒՄ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՍՊԱՆԵԼ ՈՒՍՈՒՑՉԻՆ
copy image url

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԴԱՆԱԿՈՎ ԶԻՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂԸ ՔՈԼԵՋՈՒՄ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՍՊԱՆԵԼ ՈՒՍՈՒՑՉԻՆ

Ավելին 4 տարի առաջ - 19:07 12-03-2021

Ֆրանսիայի Մեց քաղաքում բերման են ենթարկել դանակով զինված դեռահասի: Երիտասարդը ձերբակալվել է Ֆիլիպ դե Վինյուլ քոլեջում:

BFMTV-ի փոխանցմամբ՝ ձերբակալությունից մի քանի րոպե առաջ ուսանողը զանգահարել է Անվտանգության ծառայություն և հայտնել, որ ցանկանում է սպանել ուսուցչին:

Արդյունքում, դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել նրան: Դեռահասը այժմ կալանքի տակ է: Նախնական տվյալների համաձայն՝ կանխված սպանության պատճառ կարող էր դառնալ դպրոցական վեճը: