ԱՐԴԵՆ ՉՈՐՍ ԵՐԿՐՆԵՐ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ASTRAZENECA ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻՑ
copy image url

ԱՐԴԵՆ ՉՈՐՍ ԵՐԿՐՆԵՐ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ASTRAZENECA ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻՑ

Ավելին 4 տարի առաջ - 20:35 11-03-2021

Իսլանդիան չորրորդ երկիրն է, որը ժամանակավորապես դադարեցրել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութի օգտագործումը կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար:

Նախկինում նման որոշում կայացվել էր Դանիայում, Նորվեգիայում և Իտալիայում:

Դանիայում այդ որոշումը բացատրել են պատվաստումից հետո որոշ մարդկանց մոտ արյան մակարդուկի առաջացմամբ: Բացի դրանից՝ ներկայումս ուսումնասիրվում են պատվաստումից հետո մի մարդու մահվան հանգամանքները:

Իսկ Իսլանդիայում այս դեղամիջոցի պատվաստումից հետո արյան մակարդուկի առաջացման դեպքեր դեռ չեն գրանցվել: