ՖՐԱՆՍԻԱՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՂՋԻԿԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՈՒՍՈՒՑԻՉ ՊԱՏԻԻՆ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ ԻՐ ՍՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ
copy image url

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՂՋԻԿԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՈՒՍՈՒՑԻՉ ՊԱՏԻԻՆ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ ԻՐ ՍՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Արտաքին 4 տարի առաջ - 18:15 10-03-2021

Փարիզի դպրոցներից մեկի 13-ամյա աշակերտուհին ասել է, որ իր պատմության ուսուցիչ Սամուել Պատիին անցած աշնանը գլխատել են ստի պատճառով, որն ինքն էր տարածել՝ հոր գովասանքին արժանանալու համար: Այդ մասին հայտնում է Fox News-ը:

Աղջկա խոսքով, որի անունը չի նշվում անչափահաս տարիքի պատճառով, ինքը ստել է դպրոցում կատարվածի մասին: Այսպես՝ նա ի սկզբանե պնդել է, որ 47-ամյա ուսուցիչը մահմեդական երեխաներին խնդրել է լքել դասարանը, եթե նրանք չեն ցանկանում խոսքի ազատության դասի ժամանակ նայել իրենց Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը:

Դեռահասի այս խոսքերից հետո նրա հայրը բողոք է ներկայացրել ուսուցչի դեմ, իսկ սոցիալական ցանցերում Պատիի գործողությունների դեմ արշավ է սկսվել:

Հասարակության արձագանքն ուժեղացել է, քանի որ իսլամի օրենքների համաձայն՝ Մուհամմեդի պատկերներն արգելված են, իսկ ծաղրանկարները համարվում են ծայրաստիճան վիրավորական: Ավելի ուշ ուսուցիչը սպանվել էր: